StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Անաիս Սարդարյանը ինստագրամյան իր էջի story բաժնում դստեր՝ Լուսեի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ էր հրապարակել, որտեղ վերջինիս անվանում էր «գեղի հարս»։
Դերասանուհի Հասմիկ Խոջյանն էլ ցույց էր տվել, թե ինչ տեսքով է դստերը՝ Նարէին, ուղեկցել մանկապարտեզ։
Իսկ, ահա, Մանե Գրիգորյանը եղբոր դստեր՝ Կայայի հետ համատեղ էր տեսանյութ տարածել, որտեղ երեխան ասում էր, թե ում է սիրում ամենից շատ։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած Մանո Գրիգորյանն էլ հետևորդների հետ կիսվել էր աօօրյայից մի քանի կադրերով։
Գարիկ Պաոյանն ու Սոնա Ռուբենյանն էլ հանդես էին եկել համատեղ տեսանյութով, որը բավականին զվարճալի էր ստացվել։
Կանադայում 10 տարեկանում մահացել է հանրահայտ TikToker Բելլա Թոմփսոնը, որը հայտնի է Bella Brave անունով։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա մայրը՝ Քայլան։ «Մեր քաջ աղջիկն իր ժառանգությունը թողեց այստեղ՝ երկրի վրա, որպեսզի պարի ոսկե փողոցներում: Բելլան կյանքից հեռացավ խաղաղ՝ մեր գրկում»,- գրել է մայրը։