Դերասանուհի Անի Պետրոսյանը բուռն գործունեություն է ծավալում թատրոնում և հեռուստասերիալներում։ Անին սիրված է հանրության կողմից և նրա կյանքում ցանկացած իրադարձություն քննարկվում է:
Այսօր դերասանուհու ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ կեսգիշերին նրան անակնկալ են մատուցել ընկերներն ու ամուսինը:
Նշենք, որ Անին դարձավ 43 տարեկան:
Հավելենք նաև, որ գրեթե մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ դերասանուհին ու գրող Էդգար Կոստանդյանը միասին են:
Այս մասին Անին խոստովանեց իր հարցազրույցներից մեկում`նշելով, որ արդեն մեկ տարի է իրենք ամուսնացած են:
Այս լուրը չափազանց ոգևորեց Անիի երկրպագուներին, ովքեր սպասում էին դերասանուհու անձնական կյանքում փոփոխություն: