Սեպտեմբերի 15-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևան -Գյումրի ավտոճանապարհին: Մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառերին, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց:
Պարզվում է, որ տվյալ ավտոմեքենայի մեջ էր եղել նաև դերասանուհի Անի Հովսեփյանը:
Այսօր Անին պատմել է պատահարի և իրենց առողջական վիճակի մասին:
«Մի քանի օր առաջ` թատրոն գնալու ճանապարհին, ընկերներով վթարի ենք ենթարկվել, մի «թեթև» կողաշրջվել ենք, փառք Աստծո`վատագույն ելքով որևէ բան տեղի չի ունեցել, ես և ընկերներիցս մեկը վիրավորվել ենք, երկուսս էլ արդեն լավ ենք: Ուսս ու դեմքսա այրվել, սալջարդեր ունեմ, բայց լավ եմ, ամեն ինչ լավա, սիրում եմ Ձեզ»,- նշել է Անին ու նաև ներկայացրել իր տեսքը`վթարի արդյունքում:
Դերասանուհին այցելել է եկեղեցի և հրապարակել կադրեր:
StarNews-ը շուտափույթ ապաքինում է մաղթում: