Լիդուշիկը խոսել է ամուսնության մասին.ԲԱՑԱՌԻԿ

  • Jul 08, 2024

Տարիներ շարունակ երգչուհի Լիդուշիկը հայ հանդիսատեսին ներկայացնում էր իր աշխատանքները, երգերն ու մանկական հիթերը, որոնք իսկապես սիրված էին: Այսօր արդեն բավական մեծ երգչուհին կատարում է այնպիսի երգեր, որոնք կրկին հիթեր են դառնում երիտասարդների շրջանում:Ի դեպ`այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում:

Լիդուշիկը տևական ժամանակ սոցիալական իր էջերում ակնարկում էր սիրելի ունենալու մասին: Նա պարբերաբար հրապարակումներ էր անում, սակայն փորձում էր թաքցնել սիրելիի դեմքը:

Դե իսկ StarNews-ն առաջինն էր հայտնել, որ երգչուհու սիրելին ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր Վահե Մարգարյանն է, ով  համագործակցում է Գոռ Եփրեմյանի, Քրիստինե Պեպելյանի, Լենա Ղազարյանի և այլ հայտնիների հետ։

Այսօր երգչուհին ինստագրամյան իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում նաև հարց են տվել, թե երբ է պատրասվում երգչուհին ամուսնանալ: Լիդուշիկը հումորային պատսխան է տվել`նշելով սիրելիի էջն ու նրան ասելով, որ հարցնող կա:

Մեկնաբանություն

Որոնում