Խղճահարություն են առաջացնում ինձ մոտ. Սոնա Եսայանը ակնարկում ու վիրավորում է Վիկա Մարտիրոսյանի՞ն. բացառիկ

  • Oct 09, 2024

Սկանդալները անպակաս են հայկական շոուբիզնեսից… գաղտնիք չէ, որ նույն ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց միջև միշտ էլ լինում է մրցակցություն, սակայն դա էլ պետք է չափ ու սահման ճանաչի։ Հայ իրականության մեջ հաճախ են հատվում այդ կարմիր գծերը։ Մեկ անգամ չէ, որ հայ հայտնիները բացահայտ վիրավորել կամ ծաղրել են իրար, ու եթե ոչ հանրային մարդկանց կյանքում նման իրավիճակները կարող են մոռացվել, ապա այստեղ ամեն ինչ այլ է։ Ոչինչ չի մոռացվում։

Վերջին տարիների ամենաակնառու մրցակցությունը պարուհիներ Սոնա Եսայանի ու Վիկա Մարտիրոսյանի միջև է, ու ինչքան էլ վերջիններս փորձեն հերքել դա, միևնույնն է, փաստերը խոսում են նրանց փոխարեն։

Դեռ Ամալյա Հովհաննիսյանի հաղորդաշարի ընթացքում էր Սոնա Եսայանը բացահայտ նշել, որ ինքն իրեն համարում է իրական պրոֆեսիոնալ, ու մեղմ ասած, բացասական կարծիք ուներ հայկական մյուս պարային խմբերի  վերաբերյալ։

Արդեն Մհեր Բաղդասարյանին հյուրընկալվելիս Վիկան այդ թեմային անդրադառնալով նշել էր, որ դա իր համար մեծամտության դրսևորում է։ Վերջերս Վիկայի անվան շուրջ ևս մի սկանդալ եղավ։ Երգչուհի Անահիտ Սիմոնյանն էր նշում, որ իր և Վիկայի տարաէայնության պատճառը եղել է այն, որ ինքը մեկ այլ պարային խմբի հետ է սկսել համագործակցել։

Մի սկանդալը չավարտված, մյուսն է գալիս։ Սոնա Եսայանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր լուսանկար էր հրապարակել ու դրան կից գրել էր.

«Պարողի մասնագիտությունն առանց մակերեսային ուսումնասիրության նու՛նիսկ էնքան են արժեզրկում Հայաստանում, որ էդ մարդիկ խղճահարություն են առաջացնում ինձ մոտ»։

Տպավորություն է ստեղծվում, թե Սոնան հերթական նպատակային հայտարարությունն է անում։ Փորձը ցույց է տվել, որ հակառակ կողմից պատասխանը ևս իրեն սպասեցնել չի տալիս։ Սպասենք նաև այս անգամ։

Մեկնաբանություն

Որոնում