Ձեր գովազդն այստեղ

Էնքան սերս ես… Քրիստինե Պեպելյանի ջերմ հրապարակումը`որդու հետ

  • Dec 18, 2024

Ամերիկաբնակ երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է իր և որդու համատեղ լուսանկարն ու գրել.

«Էնքան սերս ես»: Ի դեպ`Արեգն օրեր առաջ դարձավ 6 տարեկան: Երգչուհու որդին էլ ավելի է նմանվել իր մայրիկին:

Նշենք, որ վերջերս HerMine Dialog հաղորդման հյուրն այս անգամ Քրիստինե Պեպելյանն էր և նրա որդին՝ Արեգը։ Երգչուհին խոսելով իր և որդու հարաբերությունների մասին`նշեց.

«Առանց մամայիս շատ դժվար կլիներ։ Դա անտանելի դժվար բան է։ Ես այնքան լավ եմ հասկանում բոլոր ծնողներին, ովքեր օգնող չունեն։ Նախօրոք Արեգի դաստիրակության հարցում որևէ բան չեմ որոշել։ Ես դեռ շատ փոքր ժամանակվանից իրեն ասում էի`Արեգ ջան, պիտի պայմանավորվենք տղաս,  անում ես դու`անում եմ ես։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ, չես անում դու` չեմ անի ես։ Նա չի հասկացել, որ կարող է կամակոր լինել, չգիտի ձևը դրա։ Նա գիտի, որ լացով առաջ չի կարող տանել իր ասածը։ Ես իր հետ կապված ամեն բան վայելում եմ, որովհետև աշխատանքի բերումով  շատ ժամանակ չեմ ունենում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու, որովհետև պետք է ինչ-որ կերպ այդ խստությունը կոմպենսացնել: Իր մանկական ցանկություններին տեղ եմ տալիս, որ իրեն ազատ ու ուրախ զգա, բայց ամեն ինչ չափի մեջ է: Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի»:

Մեկնաբանություն

Որոնում