Սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահը բավական ցավագին ընդունեց հանրությունը: Լուրը շոկային էր նրա ընկերների, հարազատների ու նաև երկրպագուների համար:
Արայի մահը Հայաստան էր բերել նրա երեխաներին: Գաղտնիք չէ, որ երգիչն ուներ որդի, սակայն Արայի նախկին կինն ուներ նաև դուստր, ում Արան իր հարազատ դստեր պես էր ընդունում:
Երեկ Վիվիենը նշում էր ծննդյան տարեդարձը: Այս առիթով Մերսեդեսը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ աղջիկը փչում է տորթի մոմերը:
Հավելենք, որ տարիներ առաջ, երբ Արան Հայաստանում ելույթ է ունեցել, հանդիսատեսի շարքում նստած է եղել նաև երգչի դուստրը`Վիվիենը, ով հուզվել է հայրիկի ելույթի ժամանակ: Ինչպես երգիչն է նշել`դա առաջին անգամն է եղել, երբ աղջիկն այդպես արձագանքի իր հոր երգելուն: