Դերասան Սարգիս Գրիգորյանը դեկտեմբերի 19-ին նշում էր ծննդյան տարեդարձը։ Արդեն երեկ ընտանիքը մեծ ու շքեղ խնջույք է կազմակերպել ու տոնել դերասանի 45 ամյակը։
Հայտնի հյուրեր, ուրախ մթնոլորտ, շքեղ սրահ ու իհարկե` հուզիչ պահեր։ Երեկոյի ընթացքում մեծ էկրանով միացավ Սարգիսի ավագ դստեր մասնակցությամբ հոլովակ, որտեղ Նարեն նշում է, որ հպարտանում է իր հայրիկով։
«Դու կազմել ես գեղեցկագույն ընտանիք, շատ ամուր և քեզ սիրող, քեզնով անչափ հպարտանում եմ, սիրում եմ քեզ, կարոտում եմ ու սպասում եմ Երևանում»,- նշեց Նարեն: Աղջկա խոսքերը հուզել են ինչպես Սարգիսին, այնպես էլ բոլոր հյուրերին։
Խնջույքին ներկա են եղել մի շարք հայ հայտնիներ՝ Աննա Մանութարյանը, Գնել Ուլիխանյանը, Արա Ղազարյանը, Արմենուհի Սուքիասյանն ու ամուսինը և այլք։