Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը ամերիկաբնակ երգչուհի Լիլուն է։ StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր մտքերը։
Լիլուն հենց հաղորդման սկզբից խոսեց իր երեխաների և իրենց ծնողավարման մասին ՝նշելով, որ ինքն ու ամուսինը երկուսն էլ խիստ ծնողներ են, դե իսկ ամուսինը՝վերջին կետն է երեխաներին <<Հեսա պապայիդ կասեմ>> արտահայտությունով զգաստացնելու։
Հաղորդավարուհու այն հարցին՝ արդյոք Լիլուի որդին ևս զգաստանում է պապայով, Լիլուն դրական պատասխան տվեց․
<<Հա, ով ուզում է իմանա՝պապան չիմանա>>։
Հաղորդավարուհին նշեց, որ այս հարցը նուրբ կետեր ունի, քանի որ Ռոբերտը շատ փոքր է եղել, երբ Լիլուն հանդիպել, շփվել ապա ամուսնացել է Արկադիի հետ։ Հանկարծ օտարություն չզգար երեխան։
<<Ի սկզբանե երբևէ չի եղել խստություն Արկադիի կողմից, նա շատ զգույշ, նրբանկատորեն տարավ ամեն ինչ էն աստիճանի, որ իրանք ունեն հրաշալի հարաբերություններ։ Ի սկզբանե Ռոբերտը Արկադիին շատ է սիրել >>,- նշեց Լիլուն։
Լիլուն նաև խոսեց իրենց պատմության մասին՝նշելով որ իրենց հանդիպումից 16 տարի առաջ իրենք միմյանց հետ շփվել են, համակրել իրար, հետո ամեն մարդ գնացել է իր ճանապարհով, ինչպես երգչուհին է նշել՝ճակատագիրը ամեն մեկին տարավ մի ճանապարհով, իսկ 16 տարի անց կրկին հանդիպեցին ԱՄՆ-ում։Լիլուն նշեց, որ իր համար այդ շրջանում անձնականը փակ թեմա է եղել, քանի որ իր համար եղել են միայն ինքն ու իր որդին․
<<Կյանքում երբեք չպետք է ասես երբեք, որդուս ու Արկադիի հարաբերություններն այս ամենը ստեղծեցին, հենց իրենց հարաբերությունները ստիպեցին ինձ ընդունել այդ վիճակը։ Ու իհարկե համամիտ եմ այն մտքին, որ ամեն ինչ ի վերուստ է տրված>>։
Երգչուհի Լիլուն այլ ընտանիքում է մեծացել, իսկ հիմա ունի մեծ ընտանիք, որին իր օրվա գլխավոր մասն է հատկացնում և անչափ կարևորում։
<<Ես մենակ երեխա եմ եղել,ծնողներս ամուսնալուծվել են, դա ինձ համար երազանք ա եղել՝լիարժեք ընտանիք ունենալ,իմ շնորհակալությունն առ Աստված ես ամեն օր եմ հայտնում, ամեն օր վախով արթնանում ու շնորհակալություն հայտնում ունեցածիս համար, ասում եմ ՝Աստված իմ, էն ինչն չեմ ունեցել, էն ինչ երազել եմ, դու սօր ինձ էդ ամենը տվեցիր,ուրեմն ինձ ինչքան ես սիրում։Անսխալ մարդ չկա, բոլորն էլ սխալվում են, սխալ ընտրություն և այլն, ես միշտ ասում էի՝Աստված ջան, կլինի ինձ էլ մի օր երազածս տաս, տաս էն, ինչին արժանի եմ, ու փաստորեն ինձ Աստված շատա սիրում>>։
Լիլուն խոսեց նաև կարիերայի մասին՝նշելով, որ ինքը չի վախենում կարիերայի տուժելուց, ազատ գրաֆիկով աշխատում է, քանի որ շատ ավելի թանկ բան ունի՝այն է ընտանիքը։
<<Ես 19 տարեկան էի, երբ մամաս գնաց ԱՄՆ, սկզբում իր բարեկամուհու տանն էի ապրում, հետո միայնակ։ Որոշեցի երգչուհու կարիերան ընտրել, ընդունվեցի Ռոմանոս Մելիքյան, հետո որոշեցի աշխատել, անցան երկար ու ձիգ տարիներ՝առանց ծնողի, հիմա որ համեմատում եմ այն տարիների Նոր տարիներն ու հիմա, հիմա չեմ հասցնում , չգիտեմ որ մի բանը ոնց անեմ, իսկ էն ժամանակ, անգամ սեղանը ես չէի դնում, տան աշխատող ունեի, ինչքան դատարկություն կա անգամ երբ ֆինանսապես ապահովված ես։ Ներսումս դատարկ էր, հիմա որ հիշում եմ այդ աղջկան այնքան ցավ եմ ապրում, որ այդքան մենակ էի, առանց ծնող , առանց ընտանիք, նստում էի սեղանի գլխին։ Բայց դժվարությունը մարդու համարա, փառք եմ տալիս Աստծուն, որ այդքանից հետո տվեց ինձ այն, ինչ հիմա ունեմ>>։