Մենք որոշել ենք հարսանիքի օրը. Ռոզա Դավթյանը պատասխանել է` երբ է ամուսնանալու հարցին

  • Nov 02, 2024

Օրեր շարունակ ողջ համացանցը քննարկում է դերասանուհի Ռոզա Դավթյանի նշանադրությունը։

Այդ մասին դերասանուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում` սիրելիի հետ լուսանկարներ հրապարակելով։ 

Չնայած նրան, որ Ռոզան իր անձնական կյանքի մասին մանրամասներ չէր հայտնում իր սոցիալական էջերում և նույնիսկ հարցազրույցների ժամանակ, այս կարևոր լուրով դերասանուհին որոշեց կիսվել հետևորդների հետ։

Արդեն երեկ, Ռոզան ինստագրամյան էջում հարցուպատասխան էր կազմակերպել, որի ընթացքում, իհարկե, ամենաշատ հարցը կապված էր սիրելիի և անձնական կյանքի հետ։ 

Հետևորդներից մեկը հարցրել էր, թե երբ է լինելու դերասանուհու հարսանիքը։ 

Այդ հարցին Ռոզան այսպես պատասխանեց. 

«Մենք հարսանիքի օրը որոշել ենք միասին, շատ հետաքրքիր ձևով դա ստացվեց։ Որոշել ենք մի օր, որն ինձ համար շատ կարևոր է, չափից դուրս կարևոր ու հոգեհարազատ է»։ 

Ռոզան իր խոսքում հստակ օր չի նշել, սակայն StarNews-ը վստահեցնում է, որ մենք առաջինը կլուսաբանենք դերասանուհու համար կարևոր ու գեղեցիկ օրը։

Մեկնաբանություն

Որոնում