Որ հայտնի հաղորդավարի հետ է ջերմ հրապարակումներ արել Աննա Սիմոնյանը. ԲԱՑԱՌԻԿ

  • May 01, 2024

Երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումների արժանանում։

 

 

 

 

 

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Մեր հրապարակումից հետո Աննա Սիմոնյանը, կարծես, վերականգնել է սոցիալական իր նախկին ակտիվությունն ու բավականին հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։

Աննան, պարզվում է, նաև զբաղվում  է հանդիսավարի աշխատանքով: Այս անգամ նա հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ երեկո է վարել, որի կադրերը հրապարակել է համացանց: Ի դեպ`նրանք մտերիմ ընկերներ են:

Մեկնաբանություն

Որոնում