Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մյունխենի հիվանդանոցում մահացել է ԱԺ 2003-2007 գումարման պատգամավոր Տիգրան Ռաֆայելի Եգանյանը: Տիգրանը վերջին տարիներին զբաղվում էր գործարարությամբ: Տիգրանն ու կինն ունեն 2 դուստր:
Նախկին պատգամավորը ջերմ հարաբերություններ ուներ նաև հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ:
Նրա մահը մեծ ցավով են ընդունել երգարվեստից շատերը, որոնք իրենց հրապարակումներում նաև նշել են երգիչ Հայկոյին: Հրապարակված լուսանկարներից էլ պարզ է դառնում, որ Հայկոն և Տիգրանը ևս ընկերներ են եղել:
Արման Հովհաննիսյանն իր հրապարակման մեջ գրել է.
«Լույսերի մեջ մնաս, իմ սիրելի ընկեր Տիգրան Եգանյան ջան»:
Սարգիս Եղիազարյանը գրել է.
«Լավ հուշեր: Իմ եղբայրներ`Տիգրան և Հայկո»:
Նախկին պատգամավորի Հորեղբայրը՝ Գագիկ Եգանյանը, գրել է հետևյալը.
«Լուսավոր երկնային ասուպի նման կարճատև երկրային կյանքից հեռացավ սիրելի եղբորս առաջնեկ որդին, բոլորիս շատ սիրելի Տիգրանը` անսահման վշտի մեջ թողնելով ծնողներին, իր ընտանիքի անդամներին, եղբորը և սգակիր հարազատներին։
Ձայնակցելով սուրբ Ներսես Շնորհալուն խնդրում եմ Աստծո միածին Որդուն.
Լույս ճշմարիտ Քրիստոս, արժանավորիր սիրելի Տիգրանի հոգուն ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը»։
StarNews-ը ցավակցում է Տիգրան Եգանյանի ընտանիքին և ընկերներին: