Ձեր գովազդն այստեղ

Սևակ Ամրոյանի առաջնեկը 40 օրական է. ԲԱՑԱՌԻԿ

  • Apr 29, 2024

StarNews-ը մարտի 30-ին հայտնել էր, որ հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկը`Սևակ Ամրոյանն ու իր կինը`Քրիստինան, ծնողներ են  դարձել:

Սևակը հրապարակում էր արել իր փոքրիկի մասնակցությամբ`գրելով հետևյալը.

«Ու փոխեց ամեն ինչ»:

Այս օրերին ընտանիքը գտնվում է Երևանում: Երևանյան ռեստորաններից մոկում ընտանիքը ոչ շատ մեծ`ամենամտերիմ մարդկանց շրջապատում, նշել է փոքրիկի 40 օրականը:

Նշենք, որ վերջերս Սևակի կինը փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու նշել, որ իրենք վերադարձել են տուն:

Ավելի վաղ գրել էինք, որ զույգը չէր ցանկացել հայտնել իրենց երեխայի սեռը`այդպիսով պահելով հետաքրքրությունը: Երեխայի ծնունդի վերաբերյալ հրապարակման մեկնաբանություններում հետևորդները տարբեր բարեմաղթանքներ էին գրում`շնորհավորելով զույգին:

Զույգի ընկերներից մեկը, սակայն, հրապարակմանը կից այնպիսի մեկնաբանություն էր թողել, որից պարզ էր դառնում, որ զույգը աղջիկ է ունեցել:
«Бусинкас»…

Նշենք, որ Սևակն ավելի վաղ շնորհավորել էր կնոջ ծննդյան տարեդարձը`հրապարակելով հուզիչ կադրեր, որտեղից էլ պարզվեց, որ կինը հղի է:

Մեկնաբանություն

Որոնում