Լիկա Մեսրոպյանը նախկին սկեսուր-սկեսրայրի հետ բացառիկ կադրեր է հրապարակել. մանրամասներ

  • Nov 23, 2024

Ամուսնալուծությունից հետո Լիկա Մեսրոպյանն ու Խորեն Լևոնյանը կարողացել են ջերմ հարաբերություններ պահապանել և համատեղ զբաղվում են իրենց որդու դաստիարակությամբ։ Լիկայի հրապարակումներից կարելի է հասկանալ, որ բարիդրացիական հարաբերությունները պահպանվել են նաև իր և Խորենի ընտանիքի անդամների միջև։

Օրերս Լիկան ինստագրամյան իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել նախկին սկեսուր-սկեսրայրի և տեգրոջ՝ Արսեն Լևոնյանի հետ։

Նշենք, որ նրանց ամուսնալուծության լուրերը պտտվում էին տևական ժամանակ, սակայն Լիկան փորձում էր հերքել դրանք՝ ասելով.

«Արդեն սովորել ենք, որ պարբերաբար նման խոսակցություններ են տարածվում: Նորմալ եմ վերաբերում դրան, բնական է, որ պետք է բացասական խոսակցություններ տարածվեն, թեև արդեն հետաքրքիր չէ: Մեկ տարի առաջ էլ էին նման բան ասում»։

 

 

Մեկնաբանություն

Որոնում