Գաղտնիք չէ, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձանական կյանքը մշտապես քննարկումների կենտրոնում է գտնվել։ Վերջին շրջանում, սակայն, թվում էր, թե դերասանուհու կյանքում հարաբերական անդորր է կամ, գոնե, հենց ինքն է խուսափում շատ մանրամասներ հայտնել։ Բայց Իննայի վերջին հրապարակումը կրկին նոր խոսակցությունների առիթ է դարձել։
Բանն այն է, որ դերասանուհին ինստագրամյան իր էջում բավականին սիրառատ հրապարակում էր արել խաղընկերոջ դերասան Արսեն Միքայելյանի հետ։ Հոլովակում նրանք ջերմ գրկախառնված էին, Արսենը անգամ համբուրում էր Իննային։ Նշենք, որ Իննան ու Արսենը դեռևս չեն արձագանքել իրենց անվան շուրջ պտտվող խոսակցություններին։