StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգիչ Արմենչիկի կինը ինստագրամյան իր էջի story բաժնում դստեր՝ Անգելինայի մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է դուստրը պատրաստվում դպրոցական մրցույթին։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ հոլովակ էր հրապարակել երգիչ Ռաֆ Հարությունյանի հետ համատեղ՝ նկարահանման կադրից դուրս։
Դերասան Ռաֆայել Երանոսյանը այս շրջանում գտնվում է Եգիպտոսում, որտեղից էլ մի շարք կադրերով էր կիսվել։
Երգչուհի Սիլվա Հակոբյանը հրապարակել էր դստեր՝ Միլայի տեսանյութը, որտեղ փոքրիկը կատարում էր Արամ Ասատրյանի սիրված երգերը։
Amazon-MGM ստուդիան վավերագրական ֆիլմ կնկարահանի Սելին Դիոնի և նրա հազվագյուտ նյարդաբանական հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի մասին: The Guardian թերթը հայտնում է, որ ֆիլմը կոչվում է «Ես՝ Սելին Դիոն»։ Նշենք, որ օրեր առաջ դերասանուհին հիվանդության սրման պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց։