«Չգիտեմ` ում կհետաքրքրի, ում չի հետաքրքրի, բայց ինձ համար սա չափազանց կարևոր ա, Դիմում եմ գրել`խնդրելով ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, որ ընդունի դիմումս և ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցության շարքերից: Միանգամից ասեմ, որ խնդրում եմ բացասաբար չտրամադրվել ոչ կուսակցության, ոչ իմ հանդեպ, որոշումս զուտ կուսակցական գործունեություններ կամ կուսակցական պարտականություններ չկրելու մասին է»,- այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է դերասան Գնել Սարգսյանը:
«Օգտվելով նրանից, որ դերասան եմ ու ունեմ որոշակի հանրային ազդեցություն, ես ինքս անդամագրվել եմ ՔՊ-ին 2020 թվականից, երբ հայաստանյան ներքաղաքական վիճակը բավականին բարդ էր: Ամենայն հարգանքով վարչապետի հանդեպ՝ ես սատարել և սատարում եմ նրան, սատարելու եմ թիմին, պարզապես կուսակցական պարտավարություններ այևս չեմ ցանկանում կրել, պարտականություններ կիսել: Կուսակցական պատկանելիությունս խանգարում է կազմակերպությանս ազատ գործելուն»,- ասաց նա՝ նաև իր խոսքում հավելելով. «Չեմ եղել երբեք նիկոլական, մարդկանց էլ խորհուրդ չեմ տվել լինել ինչ որ «մեկական»։