StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Մաշ Իսրայելյանը հերթական անգամ հետևորդների հետ կիսվել էր դստեր մասնակցությամբ հոլովակով՝ ցույց տալով, որ փոքրիկը մեդալի է արժանացել։
Դերասանուհի Լիանա Վանոյանն էլ անդրադարձել էր իրեն քննադատողներին և իր խոսքով նշած՝ իրեն ատողներին։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ օրերս վերադարձել է ԱՄՆ-ից և շարունակում է ակտիվորեն նոր հրապարակումներ անել։
Դերասան Ռաֆայել Երանոսյանն էլ զվարճալի հոլովակ էր հրապարակել՝ միաժամանակ հայտնելով, որ անցել է առողջ ապրելակերպի։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանին ու նրա վերջին հայտարարություններին։
Մի քանի տարի առաջ Ստաս Միխայլովը նկատելիորեն փոխեց ոճը ու սանրվածքն: Ինքը՝ երգիչը, տարբեր հարցազրույցներում վստահեցնում էր, որ իր նիհարելու գաղտնիքը սպորտի և ճիշտ սնվելու մեջ է: Բաստայի «Вопрос ребром» շոուի անոնսում նա խոստովանել է, որ ինքը բոտոքսի ներարկում է արել և բախվել է տխուր հետևանքների. պրոցեդուրաների պատճառով նրա հոնքերը դադարել են բարձրանալ: Ուստի, խոստովանում է Միխայլովը, այլևս ներարկումներ կատարելու մտադրություն չունի։