Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:
Այս անգամ երգչուհին այցելել է որդու դպրոց ու ցույց է տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել է ակտիվ շարժումներ անել:
Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում:
Դե իսկ ավելի վաղ Սիրուշոն դրական ու ջերմ տեսանյութ էր տարածել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տալիս ավագ որդու և դստեր առանձնազրույցը, որի ընթացքում Ռոբերտը փորձում է Զաբելին համոզել, որպեսզի քնի և չարթնացնի ծնողներին: