StarNews-ը օրեր առաջ անդրադարձել էր ԱՄՆ-ում տեղի ունեցած գերշքեղ մի հարսանիքի, որին ներկա են եղել ինչպես մի շարք հայտնիներ, այնպես էլ շատ պաշտոնյա անձինք, սակայն մենք հատկապես խոսել էինք Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզիի բժշկուհի սկեսուրի մասին, ով մեծ հարգանք է վայելում իր մասնագիտական ոլորտում։
Սյուզիի ամուսնու ծնողները մասնակիցն են եղել այդ գերշքեղ իրադարձությանը, իսկ Սյուզիի գեղեցկուհի սկեսուրը խնջույքի ժամամակ ընտրել էր երկու՝ սև, նուրբ ու էլեգանտ զգեստներ։
Հրապարակված նոր կադրերից էլ երևում է՝ ինչպես է նա ամուսնու հետ պարում և վայելում օրը։
Իսկ հարսանիքին նեկա են եղել նաև երգչուհի Լիլուն, Էրիկ Կարապետյանը, Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրն ու փեսան և այլք։
Երեկոյի հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը։