«Չարի վերջը»… Նազենի Հովհաննիսյանի հրապարակումը

  • Mar 19, 2024

Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, Բաքուն պահանջել էր անհապաղ ազատել և Ադրբեջանին վերադարձնել դրանք։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

«Եվ պետք ա փոքր մի քանի կտոր կա, պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս Հայաստանի այ էս տարածքից՝ դե յուրե, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, էստեղից դուրս ա գալիս, այ էստեղից դուրս ա գալիս սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ: Եվ ես ուզում եմ ասել, որ արդեն էդ հանձնարարականը տվել եմ, և նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»,- ասել էր Փաշինյանը:

Սրա վերաբերյալ մի քանի հայտնիներ իրենց խոսքն են ասել:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանդես է եկել սթորիով, որին կից նաև գրել է.

«Չարի վերջը, կամ ինչպես մինչև վերջ հանձնվել թշնամուն»:

Առավել մանրամասն`տեսանյութում

 

Մեկնաբանություն

Որոնում