Հեռուստատեսությամբ հայտնեցին, որ հորս գերի են վերցրել. Եգոր Գլումովը պատմում է

  • Jun 05, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը հաղորդավար Եգոր Գլումովն է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում Գլումովը խոսել է մի շարք թեմաների, այդ թվում մանկության, հայրիկի`գերի ընկնելու, մայրիկի հիվանդանոց տեղափոխվելու մասին:

Գլումովը ծնվել է բժիշկների ընտանիքում, իր մասին խոսելիս`նշում է, որ գրքասեր է եղել: Դրսում ապրելու տարիներին մայրը պարտեզ գնալու ճանապարհին ձյան վրա անգամ տառերն է սովորեցրել:

Գլումովի հայրը Արցախյան պատերազմի ժամանակ մեկնել է Գետաշեն, որտեղ գերի է ընկել: Գնալուց առաջ հայրը խոսել է որդու հետ, զգուշացրել, որ իր հետևից չգնա, քանի որ տան մեծն է ու իր ուսերին է մնալու ընտանիքի հոգսը.

«Երկրաշարժից, Արցախյան պատերազմից հետո բնականաբար դժվար էր և ոչ միայն մեզ համար, ամբողջ ազգի համար էր դժվար, լույս չկար, գազ չկար, սնունդի խնդիր կար, դե ոչինչ, բոլորի պես մենք էլ կարողացանք ապրել: Վառելանյութ ենք հյաթայթել ես ու երկու եղբայրներս, բայց երբեք ծառ չենք կտրել, մեր տանն էդպես էր ընդունված:Աշխատում էի, բայց չկար ստաբիլ աշխատանք, ամեկ օր մի բան էի անում, մի տեղից մի քանի կոպեկ հացի փող էի հայթայթում: Էն ժամանակ, երբ պապան ընկավ գերության մեջ, մաման լեղապարկի պրիստուպ ունեցավ, տարանք էն հիվանդանոց, որտեղ պապան էր աշխատում, ասեցին, որ շտապ վիրահատությունա պետք, մաման էլ ասեց`մինչև պապան հետ չգա, ոչ մի վիրահատություն, մենք չգիտեինք, որ գերիա պապան, ուղղակի սպասում էինք, ու հեռուստատեսությամբ հայտնեցին, որ 3 բժիշկ պատանդ են վերցվել թշնամու կողմից»:

Գլումովի խոսքով`մայրը այդ ժամանակ հիվանդանոցում էր, և ինքը գիտակցում էր, որ լուրը չպետք է հասնի մայրիկին.

«Ոչ բջջային հեռախոս ունեինք, ոչ մի պատկերացում ու լուր չունեինք ու չէինք պատկերացնում, թե ինչա կատարվում պապայի հետ: Մամայի  հիվանդասենյակի հարկի բոլոր հեռուստացուցյները գլխավոր բժշկի հորդորով հանվել էին, մեր բարեկամները գալիս էին, լաց լինում, արցունքները սրբում ու մտնում մամայի մոտ, որ ինքը ոչինչ չիմանա, 17 օր որևէ բան չի իմացել մայրս հայրիկիս գերի ընկնելու մասին»:

Գլումովի խոսքով`իր հայրիկին մի քանի անգամ ասել են, որ գնդակահարելու են, քանի որ ինչ որ բաներ են եղել, որ պետք է ստորագրեր, ինչից հրաժարվել է.

«Մի անգամ Գետաշենում մերոնք ադրբեջանցի ոստիկանի են ուզել գնդակահարեն, սակայն պապան չի թողել , որ հետո հայ գերիի հետ փոխանակում անենք, էդպես էլ եղելա, երբ պապան բանտումա եղել, ու երբ իրենց եկել ծեծել են ադրբեջանցի ոստիկանները, նրանց մեջ եղելա նաև էն ոստիկանը, ում պապան չի թողել գնդակահարեն հայերը»:

Գլումովը պատմեց, որ երբ հայրը վերադարձել է, իր տատիկը չի ճանաչել սեփական երեխային, քանի որ շատ փոխված է եղել: Որոշ ժամանակ անց հայրը բուժումներ է ստացել ու վերադարձել նորմալ կյանքի:

 

Մեկնաբանություն

Որոնում