Լիլի Մորտոն շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Վերջին շրջանում նա սկսել է ներկայանալ նաև որպես երգչուհի։
Նա արդեն մի քանի երգ է թողարկել, որոնք, իհարկե քննարկվել ու քննադատվել են։
Մոդելը շատ ակտիվ է նաև ինստագրամյան էջում, որտեղ մի քանի ընտանեկան հրապարակումներ է արել՝ բարձրաձայնելով իրեն հուզող մի քանի հարց։
Այս անգամ մոդելի հրապարկումն իրարանցում է առաջացրել: Նա ինստագրամյան սթորի բաժնում հայտնել է, որ հետևորդները կարող են իրեն շնորհավորել, ինչն էլ տպավորություն է ստեղծել, որ նա ասես հղի է: Արդյո՞ք լուրը ճիշտ է, թե՞ Լիլին այլ բան նկատի ունի, դեռևս հայտնի չէ: