Starnews-ը բազմիցս անդրադարձել է ամերիկաբնակ դերասանուհի Քրիստինա Եղոյանին: Դերասանուհին այժմ միայն երգում է, և իհարկե հիմնել է իր բիզնեսը:
Երկար տարիներ ԱՄՆ-ում գտնվելուց հետո`միևնույն է, նա չի դադարում իր բրենդային հագուստները պարտք համարել և իր հետևորդներին ցուցադրել:
Նա առիթը բաց չի թողնում ցույց տալու համար բրենդային խանութներից կատարած առևտուրը:
Հերթական անգամ նա հրապարակել է իր գնումները` թանկարժեք բրենդային խանութներից մեկից, ինչի արդյունքում քննադատության է արժանացել:
Երգչուհին այս անգամ որոշել է պատասխանել իրեն ուղղված քննադատություններին, ինչը փաստում է ստորև ներկայացված հրապարակումը: