StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Արդեն հայտնել էինք, որ դերասանուհի Անաիս Սարդարյանի որդին՝ Մոնթեն, հաճախել է առաջին դասարան։ Արդեն այսօր Անաիսը հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե որդին ինչ ոգևորությամբ է կատարում առաջին հանձնարարությունները։
Դերասանուհի Լիա Զախարյանն էլ թեև վատառողջ, բայց հետևորդների հետ կիսվել էր նոր հոլովակով։
Ավետ Բարսեղյանն էլ մի շարք ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել՝ դրանց կից գրառմամբ շնորհավորելով հորաքրոջ 88-ամյակը։
Դերասանուհի Անի Երանյանն էլ տատիկի ծննդյան տարեդարձն էր շնորհավորել՝ նրան չերմ բարեմաղթանքներ հղելով։
Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն էլ, ով արդեն վերադարձել է հայրենիք, հոլովակ էր հրապարակել նկարահանման հրապարակից։
«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը հայտնում էր.
«Այսօր Երեւանում 85 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը՝ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Գալստյան-Փելեշյանը։ Մեր առաջին ծանոթությունից անցել է 15 տարի, բայց այդ տարիներն ամրապնդվել էին մեր ջերմ ու անկեղծ բարեկամությամբ։