Ձեր գովազդն այստեղ

Հանգչիր խաղաղությամբ… Արմենչիկի հուզիչ ու ցավալի հրապարակումը

  • Dec 27, 2024

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մյունխենի հիվանդանոցում մահացել է ԱԺ 2003-2007 գումարման պատգամավոր Տիգրան Ռաֆայելի Եգանյանը: Տիգրանը վերջին տարիներին զբաղվում էր գործարարությամբ: Տիգրանն ու կինն ունեն 2 դուստր:

Նախկին պատգամավորը ջերմ հարաբերություններ ուներ նաև հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ:

Նրա մահը մեծ ցավով են ընդունել երգարվեստից շատերը, որոնք իրենց հրապարակումներում նաև նշել են երգիչ Հայկոյին: Հրապարակված լուսանկարներից էլ պարզ է դառնում, որ Հայկոն և Տիգրանը ևս ընկերներ են եղել:

Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկն իր ինստագրամյան էջում հրապարակել է համատեղ լուսանկար` գրելով հետևյալը.

«R.I.P my friend»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երգիչ Արման Հովհաննիսյանն իր հրապարակման մեջ գրել էր

«Լույսերի մեջ մնաս, իմ սիրելի ընկեր Տիգրան Եգանյան ջան»:

Սարգիս Եղիազարյանը հետևյալն էր գրել.

«Լավ հուշեր: Իմ եղբայրներ`Տիգրան և Հայկո»:

Մեկնաբանություն

Որոնում