Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանն ու կինը սպասում են իրենց երկրորդ բալիկին: Նրանք պարզել են երեխայի սեռը: Արսենի կինն ամուսնուն որդի կպարգևի:
Այս մասին մարզիկը հայտնել է իր ինստագրամյան էջում ու կիսվել մի քանի կադրերով.
«Աղջիկս՝ իմ փոքրիկ հրաշքը, արդեն իմ կյանքի մեծագույն օրհնությունն է, իսկ հիմա Աստված ինձ ևս մի անգին պարգև է բերում՝ որդի։ Անսահման շնորհակալ եմ Նրա բարության և սիրո համար ու հավատով ընդունում այս անկրկնելի երջանկությունը»,- կից գրել է մարզիկը: