Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակում իր խոսքով հանդես եկավ: Անաիսի խոսքով`ինքը չգիտեր որ այսօր խոսելու է: Դերասանուհին իր խոսքում հուզվեց.
«Ես Անաիսն եմ Սարդարյան, ով ինձ չգիտի`ասեմ, հասարակ մահկանացու, բայց՝ հայ։ Հայ եմ ժողովուրդ: Այստեղ ներկա մարդկանցից գիտեն, որ ես երբեք չեմ մասնակցել ոչ մի հավաքի, ինչու չեմ մասնակցել, ասեմ՝ որովհետև հավատ չեմ տեսել այն մարդկանց աչքերին, որոնք խոսել են։ Սրբազանը չի ստում, ասեմ ովքեր են ստում։ Այն մարդիկ, որոնք առաջին օրն ասացին,թե այստեղ հավաքված են «նարկոբարոններ» և «կրիմինալներ», դա ճի՞շտ է»,- դերասանուհի հարցին միաձայն հնչեց «ՈՉ» պատասխանը:
«Բա ինչու են մեզ անվանում «նարկոբարոններ», իմ ազգին անվանում «լափամանից լափողներ» այն մարդիկ, որոնք սուտ են խոսում։ Դուք չպետք է մնաք հենց նրա համար, որ ես 70 հազար արցախցու օգնություն անելով, դուք անարգանքի մատնեցիք իմ ամբողջ արածը , գցեցիք ոտքի տակ ինձ, կամավորներիս ու ժողովրդին: Ես ինձ իրավունք եմ վերապահում խոսելու այս մասին, Դուք Եռաբլուրից զինվորի, հերոս զինվորի ծնողին եք քարշ տալով տանում, թքեմ ես Ձեր երեսին: Լավ, ընդունենք դուք սպիտակ եք մենք սև ենք, եկեք դուք սպիտակներով գնացեք, մենք մնանք սևերով էլի»,- նշեց նա։