Արտակարգ դեպք ռեստորանում․ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է, և բեկորը դիպել է քաղաքացու աչքին

  • Mar 28, 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրաշք Այգի» ռեստորանում ջերմուկի շշի պայթելու հետևանքով «սկլերա» ախտորոշմամբ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արսեն Հովսեփյանն է։

Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Մրգավետ գյուղի վարչական տարածքում գտնվող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրում Ա. Հովսեփյանը աթոռից վեր կենալիս ոտքը պատահաբար կպել է գետնին գտնվող «Ջերմուկի» ապակյա շշին, որը կողաշրջվել և կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է ձախ աչքի շրջանին, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություն

Որոնում