Ձեր գովազդն այստեղ

Սյուզաննա Մելքոնյանը գիրացե՞լ է. ամիսներ շարունակ մարզվող երգչուհու մոտ հակառակ արդյու՞նքն է

  • Nov 23, 2023

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը վերջին տարիներին ինտենսիվ նիհարում է: Նա հետևում է սննդակարգին, ինչպես նաև հաճախում է լողի, որն էլ օգնում է երգչուհուն այս կարևոր հարցում:

Սակայն այս ամենը, կարծես թե,միայն տպավորություն էր: Երեկ երգչուհին ելույթ է ունեցել ռուսական բեմում, փայլել իր ձայնային տվյալներով, հոտնկայս ծափերի արժանացել, սակայն մեր աչքից չի վրիպել այն փաստը, որ Սյուզաննան գիրացել է:

Կամ երգչուհին իր արտաքնին ոչ հարմար զգեստ է ընտրել, կամ իսկապես նրա նիհարելու ջանքերն ապարդյուն են անցել:

Նշենք, որ դեռ տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում`Սյուզաննան խոստովանել էր, որ ավելորդ քաշը առողջական խնդրի հետևանք է:

«4-5 տարի տևեց, մինչև կարողացա կայացնել նիհարելու որոշումը: 2016 թվականին ես ունեցա առողջական խնդիրներ, որոնց պատճառով առաջացան հոգեբանական խնդիրներ: Առողջական խնդրի պատճառով տարեցտարի գիրանում էի»,-ասել էր երգչուհին:

Մեկնաբանություն

Որոնում