ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի,հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն իր միկրոբլոգում հուզիչ գրառում է կատարել` հրապարակելով երգիչ Հայկոյի հետ համատեղ լուսանկար: Հաղորդավարուհին հրապարակմանը կից գրել է.
«Կարոտ… այսօր մեքենայի մեջ միացավ Հայկոյի երգը… ու արցուքներս խեղդեցին, շունչս կապվեց…կարոտ լավ ու ուրախ օրերի, լուսավոր հիշողությունների, փաստորեն անհոգ տարիների… ինչքան կորուատ ունեցանք…. կարոտում եմ ձեզ տղե՛ք….»:
Հավելենք, որ երգչի մահն ամենադժվարն ու անսպասելին էր հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների համար: