Վերջերս «Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն է՝ Էմմա Բեջանյանը։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը։
Էմմին հաղորդման սկզբի հատվածում խոսեց ծնողների կորստի մասին.
«Միայն ծնողներիս բացակայությունն է,որ ինձ խանգարում է հիմա։Մեկ-մեկ ընկերներս նույնիսկ ասում են` բաց թող նրանց ։Դու անընդհատ խոսում ես նրանց մասին, մտքերով գնում ես հետ։Ինձ թվում է յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ կորուստ է ունեցել, ինձ հետ կհամաձայնվի, և ես չեմ ուզում բաց թողնել։Անհնարին է ինչ-որ կերպ լրացնել բացը և մանկության հետ կապված միայն այն,որ գիտեմ նրանք եղել են ամեն օրվա ,ամեն ժամի մեջ, դա ամենակարևոր բանն է ինձ համար։Ես եղել եմ շատ ակտիվ երեխա ոմանց համար,իսկ ոմանց համար հանգիստ։Այսինքն ելնելով իրավիճակից` կարողացել եմ ինձ դրսևորել։Ժամանակաշրջան է եղել ,երբ մայրս Մոսկվայում էր սովորում և դասերն ավարտվում էին ուշ ։Ես նրա հետ եմ եղել այդ ժամանակ և նրա կուրսեցիները պատմում էին միշտ,ասում էին որ մենք կյանքում չէինք պատկերացնում ,որ 5-6տարեկան երեխան մինչև գիշերվա ուշ ժամը նստի խելոք,չշարժվի,չխանգարի մեր դասերին,ուսուցիչների համար խնդիր չառաջացնի։Ոմանք էլ ասում են ,որ ես այնքան ակտիվ էի ,որ ուզում էին բռնել և խեղդել ։Շատ եմ սիրել առանձնանալ իմ սենյակում ,որովհետև սիրել եմ երաժշտություն լսել,նկարչություն էի սիրում անել,քանդակել։Մեր տանը միշտ եղել են տարբեր արվեստագետներ, նկարիչներ, քանդակագործներ, գիտականներ և բժիշկներ, ամեն տեսակի մարդիկ,ովքեր ինձ ինչ -որ կերպ հետաքրքրել են, ես պահը բաց չէի թողում և անպայման մասնակցում էի այդ երեկույթներին։Երբեմն ինձ ասում էին` դու վերջում դառնալու ես մեծացած փոքրացած։
Հայրս դեմ էր ,որ ես քանդակագործ դառնամ։ Նախ և առաջ քանդակագործությունն այդքան էլ կնոջը հարմար զբաղմունք չի։Հայրս կնամեծար մարդ է եղել և ասում էր ,որ կինը միշտ պետք է գեղեցիկ լինի,շրջազգեստ հագնի,մազերը կոկիկ լինեն,եղունգները մաքուր։Քանդակագործի եղունգները չեն կարող մաքուր լինել։Ինձ միշտ ասում էր` դա քոնը չի,գնա երաժշտությամբ զբաղվի։Այնուամենայնիվ մտածում էի ,որ մի օր ընդունվեմ գեղարվեստի ինստիտուտ,որպեսզի լինեմ այդ մթնոլորտում,գուցե ոչ քանդակագործության բաժնում ,այլ օրինակ ընտրեի չգիտեմ ինտերիերի կամ էքստերիերի դիզայնով զբաղվելը։Հայրս չթողեցլ երևի ճիշտ արեց, որովհետև իրականում ես ավելի շատ երաժշտությունն եմ սիրել,ինչպես նաև ինքը։ Երբ մենակ էինք մնում երեքով ՝ես ,հայրս,մայրս, իրար հետ փորձում էինք հասկանալ`որն է հաջորդ քայլը :Մի օր երբ պետք է ընդունվեի կոնսերվատորիա ,մայրս չէր ուզում, որ երգեմ,հայրս չէր ուզում զբաղվեի քանդակագործությամբ՝հայրս հաղթեց։Ես գնացի երգի գծով ։Մամաս ինձ պայման առաջարկեց,ասեց` եթե դու կսկսես Բեթհովենի իններրորդ
սիմֆոնիայից և ինձ համար կերգես այն, ես թույլ կտամ երգարվեստում ինչ-որ բաներ փորձես։Ես սովորեցի ,երգեցի ,ապացուցեցի մամայիս ,որ կարող եմ երգել։Արթուր Գրիգորյանի մեր տուն այցերից մեկի ժամանակ ասեցի,որ ես էլ եմ ուզում երգել և երգում էի այն երգերը,որոնք իրենք էին երգում։Արթուր Գրիգորիչն ասեց` ես քո համար երգ կգրեմ։Գրեց ՝«Հայաստան» երգը։Ես սկսեցի այդ երգով շրջագայել մամայենց հետ տարբեր քաղաքներով,ձայնագրվեցի,կենդանի հնչեղությամբ երգեցի,նույնիսկ տեսահոլովակ կար երգի: 8տարեկան էի մութ ու ցուրտ տարիներն էին, նկարահանումներն այնքան լավ եմ հիշում։ Ես ինձ պրոֆեսիոնալ եմ համարում, որովհետև անցել եմ լավագույն դպրոցը ՝դա իմ ընտանիքի ապրած կյանքն է։ Նրանք ապրել են ամենահետաքրքիր, ամենապրոֆեսիոնալ կյանքը։Մայրս միշտ լավ օրինակ էր բերում ,մի անգամ օդանավակայանում իրեն մոտենում են փոքր երեխաներ և ասում են` բարև ձեզ, Էմմիի մայրն եք՞:Նա ուրախացած ինձ Է զանգում պատմում։
Եվրատեսիլից առաջ Հայրս արդեն վատառողջ էր, երբ ընտանիքով հավաքվում էինք երգի ընտրություն էինք անում ,հայրս ասում էր ոչ մի լավ բան չկա այս մրցույթի մեջ ,բայց պետք է գնաս։ Նա գիտեր ,որ ես գնում եմ և վերադառնալու եմ առանց ոչ մի բանի։Խնդրեցի,որ նա չխառնվի:Ես վերադարձա, ինչպես որ վերադարձա: Յուրաքանչյուր մեծ մրցույթ, առաջին հերթին Եվրատեսիլը, երբևէ չի եղել երգչուհու կամ երգչի մրցույթ։Դա եղել է քաղաքականություն և երկրների միջև մրցակցություն, թե ով ավելի լավ ձևով կներկայանա։Արդեն ժամանակն է, որպեսզի մարդիկ չդատեն երգչին ։Այն, ինչի միջով ես անցա, չեմ ուզի ոչ մի երգիչ անցնի,որովհետև երգիչը մեղավոր չէ ։Մեղավոր է կազմակերպող կողմը ,որ եթե մի քիչ ավելի մասնակցություն ցույց տա ֆինանսական, ընկերական կապերի միջոցով՝երկիրը կարող է շատ ավելի լավ հորիզոնականներով վերադառնալ։ Հայրս արդեն դրանից հետո ,Բաբաջանյանի արձանը քանդակելու ժամանակաշրջանում ամեն շաբաթ գտնվում էր հիվանդանոցում ։Առողջությունը վերջին այդ տարիներին լիարժեք չի եղել։Մի հիվանդանոցից զանգում ասում էին` Էմմի հասի, լավ չի պապան,մյուսից զանգում, ասում էին`հասի, լավ չի մաման։Այդ օրը հանդիպեցինք վերակենդանացման բաժնում, դա մեր վերջին հանդիպումն էր երեքով։Ձեռք ձեռքի բռնած աղոթում էինք։Վերջին շրջանում պապաս ամեն րոպե ասում էր Էմմի, Էմմի, Էմմի։Ասեց` Էմմի, Էմմի, Էմմի, պապադ գնում է։Ասեցի` լավ պապա, հավես չկա տենց բաներ խոսես։Կանգնած պատուհանից նայում էր Առնո Բաբաջանյանի արձանին ։Խնդրեց ,ասեց` ինչ ուզում ես վաճառի,քանդակներս,գործերս, միայն տունը չվաճառես,որովհետև գիտակցում էր,որ մամայիս առողջության հետ էլ կարող է ֆինանսական խնդիրներ լինեն։Ես էլ ծիծաղելով ասեցի ոչ միայն չեմ վաճառելու,այլ նաև ամբողջ շենքը գնելու եմ։Բացի ինձանից ոչ ոք չգիտեր, թե ինչ եմ խոստացել պապայիս և հիմա երբ պատմում եմ,հասկանում եմ ,որ այն մարդիկ ովքեր պնդում էին տունը վաճառեմ ,որովհետև պապայիս կողմում կային ժառանգական խնդիրներ` հարցեր լուծելու,նրանք պահանջելով, որ տունը վաճառեմ չէին հասկանում` թե ինչի միջով էի անցնում։Ես երբեք սրա մասին չեմ խոսել և հիմա էլ չեմ խոսելու։Ուզում եմ, որ եթե ինձ լսում են` հասկանան պատճառը որն է եղել,որովհետև դա հորս վերջին խնդրանքն էր»։