Ձեր գովազդն այստեղ

Սիրտս ճաքեց… Շոումենի շոկային մաhը`հայ հայտնիների աչքերով

  • Feb 10, 2024

Երեկ ուշ գիշերին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։

Լուրը շոկային էր բոլորի համար:Մի շարք հայտնիներ հրապարակումներ են արել շոումենի մասնակցությամբ`հայտնելով իրենց ցավը:

Դինա Ակոպովնան հետևյալն է գրել.
«Սիրտս ճաքեց … Էս ինչա…   չենք հասցնում մի ընկերոջ կորուստի հետ հարմարվենք՝ մյուսն է գնում
Ալ ջան ջիգյար ընկերս լույսերի մեջ մնաս »:
Սարգիս Գրիգորյանի գրառումը`ստորև.
«Ալիկի հետ մտերիմ չեմ եղել, սակայն նրա մասին միշտ լավն եմ լսել: Ալիկ ջան, բարով ու Աստծով գնաս…»:
Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն էլ հետևյալն է ասել.
«Ալիկ ջան Աստված հոգիդ լուսավորի»:
Երգչուհի Լայանան գրել է.
«Անհավատալի Ալիկ ջան, Աստված հոգիդ լուսավորի»:
«Ալիկ ջաաան, հանգչիր խաղաղությամբ, ախպեր ջան»,- գրել է Աղաս Մանուկյանը:

 

 

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ևս ներկայացրել էինք մի շարք հայ հայտնիների գրառումները`ցավալի լուրն իմանալուց հետո:

Գրիգոր Դանիելյանը հետևյալն էր գրել.

«Հավատս չի գալիս, էս ի՞նչ լուր էր,Ալիկ ջան, լույսերի մեջ մնաս, ախպերս»:

Ավո Ադամյանը համատեղ տեսանյութ էր տարածել ու գրել.

«Իմ Ալիկ, իմ ախպեր, ու՞ուուր ախպեր…»:

Գարիկ Սեփխանյանի գրառումը`«Հազար ափսոս, Ալիկ ախպեր»:

Մեկնաբանություն

Որոնում