«Women’s Club» հեռուստանախագծի ռեզիդենտնտերն այս շրջանում ԱՄՆ-ում են, որտեղ սեպտեմբերին պետք է կայանար նրանց ելույթը: Այն հետաձգվեց`երկրում տիրող իրավիճակով ելնելով:
Նախագծի անդամները դեռ ԱՄՆ-ում են, նրանք ուղերձով դիմել են արցախցիներին`աջակցելով իրենց հայրենակիցներին.
«Ինչպես տեղյակ եք, մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, բայց շատ շուտով լինելու ենք Հայաստանում և կմիանանք Արցախից եկած մեր քույրերին և եղբայրներին օգնելու գործին։ Ողջունում ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր արդեն անցել են աշխատանքի։ Այո, մենք պետք է շարունակենք աշխատել, շարունակենք արարել, որպեսզի առաջ գնանք եւ ավելի ուժեղանանք։ Սիրելի արցախցիներ, պինդ կացեք, մենք ձեր կողքին ենք»: