Մարիամ Ալեքսանյանի եղբայրը բшրդ վիրահատության է ենթարկվել.ինչ է պատահել

  • Oct 16, 2024

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը մշտապես ակտիվություն է ցուցաբերել սոցիալական հարթակներում։ Անգամ այն դեպքում, երբ դերասանուհին ներգրավված չէ որևէ նախագծում և ստեղծագործական դադարի մեջ է, միևնույնն է, Մարիամը պարբերաբար կիսվում է առօրյայի մանրամասներով։

Այս անգամ էլ դերասանուհին հայտնել էր, որ քթի բավականին բարդ վիրահատության է ենթարկվել եղբայրը։ Մարիամը կադրեր էր հրապարակել, թե՛ վիրահատությունից առաջ, թե՛ դրանից հետո։ Դերասանուհու խոսքով՝ եղբոր քիթը մի քանի տեղից կոտրված է եղել, հետևաբար քթով շնչելն անհնար էր։

«Բժշկին մեծ շնորհակալություն, համաձայնեց ու վստահեցրեց, որ ամեն բան լավ կլինի։ Առաջնային էր մեզ համար, որ եղբայրս շնչի, իսկ պլաստիկայի առումով կարևոր էր բնականությունը։ Լարված եմ, որովհետև ես եմ խորհուրդ տվել բժշկին»,- նշել էր դերասանուհին։

Արդեն վիրահատությունից հետո Մարիամը եղբոր հետ համատեղ էր հրապարկում արել՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Մեկնաբանություն

Որոնում