Քանի տարվա ազատազրկում է սպասում երգիչ Անդրեին, եթե նրա մեղքը հաստատվի

Join Telegram
  • Apr 08, 2025

Համացանցում չի դադարում երգիչ Անդրեի և նրա կնոջ անձնական կյանքի քննարկումները, որոնք ավելի բուռն դարձան երգչի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառումից հետո, ըստ որի` երգիչը բռնություններ է գործադրել նրա հանդեպ:

Նախկին կնոջ գրառմանը չի արձագանքել ո´չ երգիչը, ո´չ երգչի քույրը, ով ներկայանում է, որպես Անդրեի մենեջեր և պրոդյուսեր:

Իսկ քանի՞ տարի ազատազրկում է սպասվում Անդրեին, եթե հաստատվի նրա մեղքը:

Անի Օհանյանի գրառումից ունեցած տեղեկատվությունն այս պահին առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշներ։

Մասնավորապես՝ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

 

Հիշեցնենք, որ դատախազությունից factor TV-ին հայտնել են, որ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել:

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երեկ խոսել էր ամուսնալուծության մասին. «Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։ Նշենք, որ օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրվարույթ նախաձեռնելու առիթ լինել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություն

Որոնում