Սեր ու կիրք… Անի Երանյանի և Մովսես Երեմյանի նոր հրապարակումը

Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։
Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը սիրավեպ ունեին, ինչը սակայն ավարտվեց բաժանումով: Նրանցից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով: Դե իսկ տարիներ անց նրանք կրկին հայտնվել են մեկ տեղում` այս անգամ աշխատանքի բերումով:
Նրանցից երկուսն էլ չեն դադարում նկարահանման հրապարակից կադրեր հրապարակել`այդպիսով ապահովելով հետաքրքրությունը: Հերթական հրապարակումը ևս գրավել է հետևորդների ուշադրությունը, ովքեր սեր ու կիրք են նկատել դերասանների հրապարակած լուսանկարում:
