ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Սպիտակցի Հայկոն այցելել են Սուպեր Սաքոյին

Join Telegram
  • May 21, 2025

StarNews.am-ը արդեն հայտնել է, որ երգիչ Սուպեր Սաքոյին երեկ երեկոյան տեղափոխել են Երևան և իրականացրել են սրտի անոթների հրատապ ստենտավորում:

Ռեփերին հիվանդանոց տեսակցության են գնացել երգիչ Սպիտակցի Հայկոն և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ ավելի վաղ լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկատվությունը` նշելով, որ ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել:

«Այս պահին կարող եմ հստակ ասել, որ վիրահատությունը լավ է անցել, Սաքոն հիմա հիվանդանոցում է`բժիշկների հսկողության տակ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- նշել էր տիկին Գալստյանը:

Մեկնաբանություն

Որոնում