6 ամիս ամուսիններ… Գևորգ Մկրտչյանի ռոմանտիկ անակնկալը`կնոջը

  • Oct 22, 2024

Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու  կինը բավականին ակտիվ են իրեն ինստագրամյան էջերում: Նրանք հաճախ են հրապարակումներ անում և ցույց  տալիս իրենց առօրյան, հանգիստը և այդպես շարունակ:

Ամուսնությունից հետո հատկապես Գևորգի կինը հրապարակումներ է անում իրենց տնից`ցույց տալիս իր մաքրությունը, նոր գնումները և այլն:

Այսօր զույգը նշում է իրենց ամուսնության 6 ամիսը, ինչի առիթով Գևորգը կեսգիշերին անակնկալ է մատուցել կնոջը: Կադրերով Քրիստին կիսվել է իր ինստագրամյան էջում:

StarNews-ը ավելի վաղ գրել էր այն մասին, որ դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի կնոջ` Քրիստինայի երկրպագուները նկատել էին, որ պասիվություն է տիրում նրա էջում:

Նրանք շտապել էին ճշտել`ինչով է պայմանավորված պասիվությունը, ինչին ի պատասխան դերասանուհին նշել էր, որ շուտով կվերադառնա, իրեն ժամանակ է հարկավոր: Լուսանկարում, որը հրապարակել է դերասանուհին, վերջինս թթվածին է ստանում:

Քրիստինայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով` կապ հաստատեցինք Գևորգի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջ հետ արդեն ամեն բան կարգին է:

«Արդեն ամեն ինչ կարգին է: Բարձր ջերմություն ուներ, բայց արդեն ապաքինվում է: Շնորհակալություն անհանգստանալու համար»,- իր խոսքում նշել էր դերասանը:

Մեկնաբանություն

Որոնում