Երեկ երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր: Արդեն մի քանի տարի է`վերջինս մեզ հետ չէ: Նրա դուստրը` ամերիկաբնակ երգչուհի Էմմին, իր ծնողների հետ կապված յուրաքանչյուր օր հիշատակում և հրապարակումներ է անում:
Երեկ ևս բացառություն չէր: Էմմին հրապարակել է մայրիկի մասնակցությամբ կադրեր և հուզիչ գրառում թողել:
«Դու ամենա սիրուն կինն ես! Ու եթե կա հաջորդ կյանք, ուզում եմ ամեն ինչ նույնը կրկնվի: Դու իմ պապայի սիրած կինը լինես ! Դու իմ մաման լինես ! Դու աստղ լինես ! Դու անհաղթելի լինես ! Դու Նադեժդա Սարգսյանը լինես!»:
Նշենք, որ Նադեժդա Սարգսյանը կդառնար 70 տարեկան: