Դերասանուհի Սիլվի Բարկովայի ընտանիքում այսօր տոն է: Նրա որդին այսօր դարձավ 1 տարեկան: Այս առիթով ընտանիքը խնջույք է կազմակերպել`նվիրված Սիլվայի 1-ամյա որդուն: Նշենք, որ նրանք Հնդկաստանում են:
Նշենք, որ Սիլվի Բարկովան չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ:
Սիլվին բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:
Նշենք, որ վերջերս մեր աչքից չէր վրիպել, որ ինստագրամյան հարթակում դերասանուհին փոխել է իր ազգանունը: Ըստ ամենայնի`այժմ նա կրում է ամուսնու ազգանունը:
Նշենք, որ Սիլվին հաճախ է ամուսնու հետ հրապարակումներ անում, ցույց տալիս համատեղ ժամանցը, հանգիստը և այլն:
Վերջերս էլ դերասանուհին հրապարակել էր լուսանկար գրությունով ու նշել, որ հենց այդպես է եղել իր և ամուսնու պատմությունը:
«-Չե՞ս ցանկանում լինել իմ ընկերը:
-Մենք չենք պատրաստվում ընկերներ լինել:»
Ահա այս խոսքերով է Սիլվիի ամուսինը հայտնել իր զգացմունքի մասին: