Հայաստանում վերջին տարիներին հարսանիքների ու տարբեր շքեղության միջոցառումների պակաս չկա։ Եվ, ինչպես ասում են՝ «Առանց լավ երաժշտության միջոցառումը ոչինչ է»։ Հետևելով տարատեսակ հարսանիքների և միջոցառումների, որոնք տեղի են ունենում հայաստանյան տարբեր ռեստորանային համալիրներում և ակումբներում, կարող ենք նկատել, որ բազմաժանր երգերի մեջ անպակաս է Ժորա Շահինյանի «Ցավը տանեմ հայերիս» սարքի երգը։
Հետաքրքրականն այն է, որ ռուսաստանաբնակ երգիչը մեկ երգով փորձել է համախմբել աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին, ու ինչպես ասում են` նրա մոտ ստացվել է։
Հնարավոր չէ լսել գուսան Արտակ Արամյանի հեղինակած այս երգն ու անտարբեր մնալ, չզգալ հայի ոգին ու չուզել շուրջպար բռնել։
Հենց այս գաղափարն է, որ երգի շուրջ է հավաքել մի քանի տաղանդավոր մարդկանց։ Երգի գործիքավորումը նույնպես Կարենի և Սևակի կողմից պրոֆեսիոնալ լուծում է տրվել:
«Ցավը տանեմ հայերիս» երգն, իհարկե, ամեն օր հնչում է տարբեր կատարողների շութերից, բայց Ժորա Շահինյանի կատարումը այլ ուժ ունի և կարողանում է լիարժեք ուրախացնել հավաքված հայերին։ Ժորա Շահինյանի
Յութուբյան պաշտոնական էջում երգն ունի նաև տեսահոլովակ, որն ամբողջական է դարձնում ստեղծագործական խմբի ուղերձը: Ինչպես երգիչն է նշել`լիահույս է, որ ինչպես տեսահոլովակում, այնպես էլ իրականում մի օր հայրենիքում կլինեն բոլոր հայերն և որ ամենակարևորն է` համախմբված բոլոր դեպքերում։
Այո, լինենք հյուսիս թե հարավ,
Քո պաղ ջրին ենք ծարավ։
Ցավը տանեմ ես Հայերիս
Ամենքս` մի սար, մի Մասիս,
Հայաստան, դու տունն ես հայերիս
Ուր գնանք` քո գիրկն ենք գալիս…