Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը տարիներ շարունակ հեռուստաէկրաններին է։ Եվ միայն վերջին տարիներին՝ ամուսնությունից հետո, նրա անձնական կյանքը հանրային դարձավ, որից հետո էլ հաղորդավարը փորձեց ակտիվություն պահել ինստագրամյան հարթակում:
Այսօր Հրաչը հրապարակել է սթորի, որտեղ կնոջ հետ է և որտեղ խոսում է իրենց բաժանման լուրերի մասին: Հաղորդավարի խոսքով`իրեն շատ են այդ հարցը տալիս`արդյո՞ք բաժանվել են: Ավելին` հաղորդավարը հարցնում է կնոջը`կարո՞ղ է ուղղեն սխալն ու բաժանվեն:
Այնուամենայնիվ`լուրերը կեղծ են, սիրված զույգը միասին է:
Նշենք, որ վերջերս Նազենի Հովհաննիսյանը հրապարակեց իր «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրը Հրաչ Մուրադյանն է։
Հրաչը և նրա կինը՝ Անաշեն, հաղորդման ընթացքում անդրադարձան մի քանի հարցի։
StarNews-ը հետևել էր զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։
Զույգը նախ պատմել էր իր գեղեցիկ սիրո պատմությունը։
«Ես ու Անաշը նույն ինստիտուտում ենք սովորել, մեր սկիզբը եղել ա շատ շուտ։ Հետո մենք ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնացել, ամեն մեկս կարծել ա, թե իր կյանքն ա դասավորել։ Ու էն կյանքի փորձը, որ մենք բաժանության ընթացքում ենք ունեցել, հա, ես դրան հիմա բաժանում եմ ասում, այն ժամանակ դա մեզ համար բաժանություն չէր։
Մենք հիմա ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար։ Ինքը իմ համար՝ ուժ ա, սեր ա, կապվածություն ա, բայց ոչ պարտավորության իմաստով։
Ուզում եմ ցանկանալ մարդկանց, որ նման հարաբերություններ ունենան։ Ես դա տեսել եմ իմ մամայի ու պապայի մոտ ու միշտ մտածել եմ՝ ոնց ա իրանց մոտ ստացվում ու իմ մոտ չի լինում։ Ես տեսել եմ, որ պապան ու մաման ունեն ներքին հումորներ, որոնք իրանցն ա, դա պետք ա լինի զույգինը, դրա մեջ, համ սեր կա, համ կիրք»,- անկեղծացել էր Հրաչը։