StarNews-ը հայտնել է, որ սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր դառնում է 35 տարեկան:
Երգչուհին, պարզվում է, հայաստանյան ամենաբարձր դասի ռեստորաններից մեկում նշում է ծննդյան տարեդարձը:
Նա շքեղ ծաղիկներ է ստացել, ինչպես նաև շքեղ տեսքով է ներկայացել իր ծննդյան տարեդարձին:
Նշենք, որ կեսգիշերին երգչուհուն շնորհավորելու էին եկել ծնողները, դե իսկ տանը եղել են ամուսնու ծնողները և Սիլվան իր ընտանիքի հետ:
Երգչուհուն անակնկալ կերպով շնորհավորել էր նաև փոքրիկ Միլան, ով 4 տարեկան է: Փոքրիկը մայրիկին մոտեցրել է հոբելյանական տորթը:
Նշենք, որ 35-ամյա երգչուհին 2 դուստր ունի: Կեսգիշերից սկսած նրա ինստագրամյան էջը ողողված է շնորհավորանքներով: