Տարիներ առաջ երգչուհի Աննա Խաչատրյանը մեծ հայտնություն էր վայելում, նա ժամանակ առ ժամանակ նոր երգեր էր ներկայացնում և վայելում հանդիսատեսի սերը:
Սակայն եկավ ինչ որ ժամանակահատված, որ նա սկսեց այնքան էլ ակտիվ գործունեություն չծավալել:
Աննա Խաչատրյանն իր կարիերայի ընթացքում հաճախ մասնակցել է տարբեր հարցազրույցների, որտեղ փորձել է խնամքով թաքցնել իր անձնական կյանքը։ Սակայն, օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ երաժիշտ Արման Փահլևանյանի հետ է։
Հրապարակումը բավական ջերմ էր և սիրառատ, դե իսկ մեկնաբանություններում ընկերներն ու հետևորդները շտապել էին երջանկություն մաղթել նրանց։
Երեկ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա անչափ գեղեցկացել է: