2 տարի ծառայել եմ և պապայիս հետ խոսացել եմ 1 անգամ, մտածում էի`զանգե՞մ ,չզանգեմ. «Հայաթ Պրոջեքթի» Հովհաննես

  • Oct 19, 2024

«Իմունիտետ» հաղորդաշարի շրջանակներում Ռոզի Ավետիսովայի հյուրը Հովհաննես Սերոբյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը։

Հովհաննեսը պատմեց ուսանողական տարիներից և ունեցած դժվարություններից.

«Թատերական ինստիտուտը սովորել ավարտելն ինձ համար շատ բարդ էր։ Բարդ շրջան էր,որովհետև տևեց մոտավորապես վեց տարի։Շատ բարդ էր ,որովհետև ֆինանսական խնդիրներ կար ընթացքային ։Միշտ ինձ դուրս էին հանում դասից,կապ չուներ ,որ ես երեսուն ներկայացման մեջ եմ զբաղված ինստիտուտում,թատրոնում եմ էլի վազվզում՝ մեկ է ինձ դուրս էին անում ու ասում` «տղա ջան, չես կարող վարձդ տալլ գնա ճարի բեր»։Այդ ժամանակ էլ էի աշխատում ,միշտ եմ աշխատել,շատ-շատ եմ աշխատել,մինչև հրավեր եմ ստացել «Հայաթ Պրոջեկտից» չորրորդ  կուրսի վերջում։Մեր տղաներից մեկը զանգահարեց ՝մեր հարվածային գործիքներին տիրապետող Արմենը Թադևոսյանը ,ասեց գիտես ինչ՞ կա երևի գիտես ,որ մենք խումբ ունենք։ Արմենն ասեց ինձ խոսացող մարդ ա պետք,որ բեմից խոսա ,հանդիսատեսի հետ կանտակտի մեջ մտնի,թե չէ այս ամեն ինչը կհասնի ծայահեղության և վատագույն դեպքում խումբը կփակվի։Վախերս աննորմալ ձևի շատ էին,որովհետև հա էլի բեմում խաղացել եմ, օկեյ էր ,որ հանդիսատեսի առաջ եմ լինելու,բայց ֆորմատն այլ էր։Բարձրանում եմ ոչ թե ,որպես դերասան այլ արտիատ,ով նաև դերասան է։ Մինչև հիմա էլ ,որ մարդիկ մոտենում ասում են դու երգիչ ես՞,ասում եմ չէ, ես երգիչ չեմ, ես դերասան եմ ,ավարտել եմ Թատերական ինստիտուտը։Ասեցի խոսք չեմ տա ես ,որ բան կանեմ, ուղակի առաջին համերգին թող բարձրանամ բեմ ու չգիտեմ ինչ կանեմ բեմի վրա։Առաջին համերգին բարձրաձա բեմ և մինչև հիմա մնացի բեմի վրա»։

Զրույց եղավ նաև անձնականից,սիրահարվա՞ծ է արդյոք Հովհաննեսը, թե՞ ոչ:

«Ես ամեն օր սիրահարվում եմ։Չգիտեմ դա լավ է, վատ է։Իմ սիրտը միշտ արագ է խփում ։Սիրահարվում եմ միշտ հանդիսատեսիս,դրսում քայլող տատիկին ու պապիկին եմ սիրահարվում,ձեռքիս միկրոֆոնին ,հետիս նվագողին ՝իր գործին …ամեն ինչին միշտ սիրահարվում եմ»։

Հաղորդման գլխավոր հարցին,թե ինչի՞ հանդեպ չունի Հովհաննես Սերոբյանը իմունիտետ՝ նրա պատասխանը եղավ այսպես.

«Իմունիտետ չունեմ տնեցոնց հանդեպ ,սիրտս ճարդուխուրդ կեղնի։ Կհավատաք ես երկու տարի բանակում ծառայել եմ և այդ երկու տարվա մեջ պապայիս հետ խոսացել եմ մի անգամ։Երկու տարի միշտ պոստեր եմ կանգնած եղել՝ Արցախում։Խոսացել եմ մի անգամ,որովհետև իմունիտետ ձեռք չէի բերում,որ տուն խոսալուց հանկարծ աչքերս չլցվի ,ձայնս չփախնի կամ տնեցոնցից մեկն ու մեկի ձայնը փախնի և վերջ մի ամիսը ուղակի փշրվում էր իմ դիմաց։Նստած մտածում էի` զանգե՞մ տուն,չզանգեմ։Հանկարծ սրտները չլցվի, տենց պապայիս խասյաթի երեսից չէի զանգում։Իրա խասյաթը փոխանցվել է ինձ ՝իմ սիրտն էլ շուտ է լցվում։Պապան զանգում էր ասում էի` հա Խաչ ,պապա չէի ասում ,ասում էր այ տղա ուր ես ու աչքերը կլցվեր։Մամային ասում էի հեռախոսը չտաք Խաչիկինլ չեմ ուզում հետը խոսամ ,որովհետև սիրտս ճարդուխուրդ կեղներ։Ավելի լավ է հարցնեմ իրա մասին,իմանամ լավ է ,քան խոսեմ։Ծառայությունս անցել է Արցախում և հետո 44օրյա պատերազմ հարազատ եղբորս հետ։Դրանից հետո նորից «Հայաթ»»:

 

Մեկնաբանություն

Որոնում