Օրեր առաջ թողարկվեց «Կյանքի ուղիներով» հաղորդման հերթական էպիզոդը։
Հաղորդմանը հետևել է StarNews-ը։ Մենք առանձնացրել էինք սիրված դերասանի կյանքի ու գործունեության կարևոր դրվագները։
Հաղորդման ընթացքում պարզ դարձավ, որ դերասանը մոտ երեք տարի առաջ ամուսնացել է և իր կյանքը կապել քանոնահարուհի հրաչուհի Սաֆարյանի հետ։
Հրաչուհին ակտիվ չէ սոցիալական էջերում և նրա մասին բաց տեղեկատվությունը շատ չէ, սակայն մի բան պարզ է, Ալբերտ Սաֆարյանի կինն իսկական գեղեցկուհի է։
Սիրված դերասանը այս տարի կդառնա 61 տարեկան, իսկ լուսանկարներից երևում է, որ Հրաչուհին տարիքով բավական փոքր է դերասանից։
Սակայն ինչպես ասում են` «սերը տարիք չի հարցնում»։
Կարևորն այն մեծ սերն է, որը զույգի մեջ ակնհայտ է։