Առողջական խնդիրներ ունի… Անահիտ Մանուկյանի հրապարակումը

Դերասանուհի Անահիտ Մանուկյանը վերջին տարիներին սկսեց ներկայանալ հեռուստասերիալներում և կարճ ժամանակում սիրվեց հանրության կողմից:  Մի քանի հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո`այժմ Անահիտն ունի իր երկրպագուների ու հետևորդների բանակն ինստագրամյան հարթակում:

Վերջին շրջանում հատկապես քննարկվում է դերասանուհու անձնական կյանքը: Անահիտն ինքը ևս ամեն բան չի խնայում իր անձնական հրապարակումներով էլ ավելի շատ հետաքրքրություն ձեռք բերելու հարցում:

Դերասանուհին այս անգամ ինստագրամյան էջում հրապարակել է իր տատիկի հետ լուսանկար`հայտնելով, որ վերջինս առողջական խնդիրներ ունի:

«Իմ սիրտ, իմ տատիկ, մի քիչ առողջական խնդիրներ ունի: Իր գլխավորությամբ բոլորին առողջություն եմ մաղթում»,- գրել է Անահիտը`այլ մանրամասներ չհայտնելով: