«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկմանը հետևել է StarNews-ը, որի ժամանակ անդրադարձ եղավ օրեր առաջ ներկայացված Զարուհի Բաբայանի և Արտաշ Ասատրյանի նոր աշխատանքին:
«Ինձ թվում էր` ես տեսել եմ ամեն բան այս կյանքում, և ոչինչ ինձ էլ չի զարմացնի։ Արի ու տես, որ Զարուհի Բաբայանն ու Արտաշ Ասատրյանն արեցին անհնարինը և ներկայացան զուգերգով ։ Ամոթի բազմաթիվ տարբերակներ կան,բայց ես առանձնացնում եմ դրանցից իսպանականը։ Երբ դու ամաչում ես ինչ-որ մեկի փոխարեն. ես ամաչում եմ ձեր փոխարեն։Ես մի բանի համար եմ ուրախ,որ Արթուր Գրիգորյանն այս ամենը չի տեսնում»,- նշեց Մհերը:
Արան ևս համակարծիք գտնվեց .
«Ես նայեցի և զգացի այն, ինչ Մհերը կապեց իսպանական ամոթի հետ։ Ի վերջո կա անցած ուղի,ճանապարհ ,որին պետք է ցանկացած պարագայում մնաս հավատարիմ»։