Ձեր գովազդն այստեղ

Ծանր վիրшհատության է ենթարկվել հայտնի դերասանուհին. Աստղային օրվա ամփոփում

  • Nov 03, 2023

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Լույս աշխարհ է եկել երգիչ Էրիկ Կարապետյանի և կնոջ՝ Սվետլանայի առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանակոչել են Սալոմե։

Ավտովթարի է ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը, ով իր վարած մեքենայով բախվել է ավտոբուսին։ Մեր հարցադրմանը ի պատասխան՝ երգչուհին նշել է՝ իր հետ ամեն բան կարգին է։

Ադրբեջանն էլ մեղադրել էր Սպիտակցի Հայկոյին, Տիգրան Ասատրյանին և Անդիին՝ «Գարուն» երգի հեղինակային իրավունքի խախտման համար։

Երգչուհի Սիրուշոն, ով վերջին շրջանում սոցիալական իր էջերում հիմնականում Արցախի թեմայով հրապարակումներ է անում, տևական դադարից հետո դստեր՝ Զաբելի մասնակցությամբ է հրապարակում արել։

Օրեր առաջ ամուսնացած դերասանուհի Էվելինա Շահիրյանն էլ խոսել էր իր հարսանեկան զգեստի հետ կապված քննադատությունների մասին։

Ծանր վիրահատության է ենթարկվել իտալացի նշանավոր դերասանուհի Սոֆի Լորենը, ով ընկել է Ժնևի տանը գտնվող լոգարանում և կոտրվածքներ ստացել։ Բժիշկների խոսքով՝ աստղը վերականգնողական բարդ փուլ է անցնելու։

Մեկնաբանություն

Որոնում